Բավ է պառակտվել
16-12-2024 22:59

Թրամփը Զելենսկիին կոչ է արել պատրաստ լինել Պուտինի հետ համաձայնության գալուն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին համաձայնագրի կնքման անհրաժեշտության մասին և պատրաստակամություն հայտնել այդ հարցը քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին պետք է պատրաստ լինի համաձայնության գալ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի վերջ տա գրեթե երեք տարվա հակամարտությունը։

«Մենք պետք է համաձայնության գանք», - ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ իրեն խորապես անհանգստացրել են արյունահեղության պատկերները։

«Դա պետք է ավարտվի», - ասաց նա՝ չհստակեցնելով, թե արդյոք ինքը կարծում է, որ Ուկրաինան պետք է զիջի իր տարածքի մի մասը Ռուսաստանին՝ որպես հնարավոր խաղաղ կարգավորման մաս:

Թրամփը նշել է, որ վիճելի տարածքների մեծ մասն այժմ ավերակ է, և դրանց վերականգնումը կարող է տևել տասնամյակներ։