Բավ է պառակտվել
07-08-2018 16:16

Թրամփը վճռական է տրամադրված Իրանի նկատմամբ

Իրանի նկատմամբ կիրառվելու են երբևիցե ընդունված «ամենակոշտ պատժամիջոցները», գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում: «Նոյեմբերին մենք դրանք նոր մակարդակի ենք բարձրացնելու», -ավելացրել է նախագահը:
«Ցանկացած մեկն, ով գործարար հարաբերությունների մեջ է Իրանի հետ չի կարող բիզնես վարել ԱՄՆ-ում: Ես ընդամենը խնդրում եմ խաղաղություն ամբողջ աշխարհում», - ավելացրել է նա:
Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվել էին 2015 թ. Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալուց հետո, սակայն Ամերիկան վերսկսեց պատժամիջոցների կիրառումը. առաջին փաթեթն արդեն գործում է, հաջորդն՝ ինչպես արդեն հաղորդվեց, ուժի մեջ կմտնի նոյեմբերին: Այսպես, օգոստոսի 7-ից արգելված է դոլարային թղթադրամերի ձեռքբերումը Թեհրանի կղմից, սահմանափակումներ են մտցվում ոսկու և այլ թանկարժեք մետաղների, ինչպես նաև ալյումինի, պողպատի և ածուխի առևտրի նկատմամբ, արգելված են գործարքներն իրանական ռիալով, գործառնույթներն Իսլամական հանրապետության սուվերեն պարտքի հետ: ԱՄՆ նաև սահմանափակումներ է մտցրել իրանական տնտեսության ավտոմեքենաշինության ոլորտի նկատմամբ:
Եվրամիությունում (Գերմանիա, Ֆրանսիա և միությունից դուրս եկող Մեծ Բրիտանիա՝ Իրանի հետ համաձայնության մասնակիցներ) կողմ են հանդես գալիս միջուկային համաձայնության պահպանմանն, ինչպես նաև խոստանում են միջոցներ ձեռնարկել եվրոպական այն ընկերությունների պաշտպանության համար, որոնք բիզնես են վարում Թեհրանի հետ: Օգոստոսի 7-ից գործում է Եվրոպական հանձնաժողովի «արգելափակող կարգավորումը», որն արգելում է անդամ երկրների ռեզիդենտներին ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցներին: Այդ ընկերությունները նաև իրավասու են պատժամիջոցների հետևանքով կրած կորուստների փոխհատուցում պահանջել:
Հուլիսի 31-ին Իրանի նախագահի խորհրդական Համիդ Աբութալեբին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանին ԱՄՆ հետ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կվերականգնի միջուկային ծրագրի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների գործողությունը: