Բավ է պառակտվել
19-04-2020 14:10

ԱՄՆ և Ռուսաստանի միջև ձևավորվել են լավ հարաբերություններ․ Թրամփ

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լավ հարաբերություններ են ձևավորվել, նա հակասությունների պատճառ չի տեսնում։ Որպես օրինակ, նա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդիի հետ ՕՊԵԿ+ գործարքի շուրջ բանակցութնունները։

“Այդ հարցի շուրջ ես աշխատել եմ Պուտինի և Սաուդյան թագավորի հետ։ Նախագահ Պուտինն իրեն որպես իսկական ջենթլմեն դրսևորեց”,- ասել է պարոն Թրամփը Սպիտակ տանը կայացած մամլո ճեպազրույցին։ Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ, այդ թվում ՝ “Հյուսիսային հոսք-2” նախագծի շրջանակներում կիրառված պատժամիջոցները չեն խոչընդոտել բանակցություններին։

“Ոչ ոք Ռուսաստանին ինձնից ավելի կոշտ չի վերաբերվում։ Հիշեք պատժամիջոցները և այն, ինչ ես արեցի դեպի Եվրոպա գազատարի հետ կապված”, - ասել է Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց պաշտպանության բյուջեի մասին նախագիծը, որով նախատեսվում էր պատժամիջոցներ կիրառել “Հյուսիսային հոսք-2” և “Թուրքական հոսք” նախագծերի դեմ: ԱՄՆ-ում հայտարարեցին, որ ցանկանում են սահմանափակումների միջոցով պաշտպանել “եվրոպական էներգետիկ անվտանգությունը”: Դրանից հետո “Հյուսիսային հոսք 2” -ի շրջանակներում խողովակաշարի տեղադրող Allseas Group SA- ն դադարեցրեց աշխատանքները և հեռացրեց իր նավերը Բալթյան ծովից: Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ Ռուսաստանը կկարողանա ինքնուրույն ավարտել գազատարի շինարարությունը։