Բավ է պառակտվել
13-03-2025 11:24

Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին նախկինում խաղաղության ցանկություն չի ցուցաբերել, սակայն այժմ փոխել է իր դիրքորոշումը։ Այս մասին նա լրագրողներին ասել է Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն մոտ է այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելուն։

«Ինչպես գիտեք, ես միշտ ասել եմ, որ Ուկրաինան կարող է լինել ավելի բարդ կողմը»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։

Նա նաև հիշեցրել է Սպիտակ տանը տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ անդրադառնալով Զելենսկու հետ լարված փոխանակմանը։

«Նա կարծես թե նախկինում խաղաղություն չէր ուզում, բայց հիմա ցանկանում է», - ասել է Թրամփը: