Բավ է պառակտվել
23-10-2020 19:52

Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին

Ռիա Նովոստին գրում է․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, հայտնել են նախագահի գործունեությունը լուսաբանող լրագրողները։

“Թրամփն ասել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործընթացին, սական չի հայտնել, խոսել է արդյոք այդ երկրների ղեկավարների հետ”,-հայտնել են լրագրողները։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ուրբաթ գտնվում են Վաշինգտոնում, որտեղ հանդիպում են ԱՄՆ պետքարտուղար այք Պոմպեոյի հետ։