Բավ է պառակտվել
02-11-2022 11:04

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Բրյուսելում

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գիրգորյանը Բրյուսելում կմասնակցի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստին, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման հանձնաժողովների երրորդ նիստին», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին նիստը տեղի է ունեցել մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածում, իսկ երկրորդը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում։