Բավ է պառակտվել
22-09-2022 22:07

Երեք նախկին նախագահները հանդիպում են Վեհափառի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի: