Բավ է պառակտվել
13-02-2015 15:25

Եռյակը մոտ օրերս կշարունակի քննարկումները

Հայաստանի ոչ իշխանական խորհրդարանական ուժերի Եռյակի շրջանակներում կանցնեն երկկողմանի հանդիպումներ, որոնց նպատակը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ստեղծված իրավիճակի քննարկումն է: Ինչպես հայտնել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո ծառայությունից, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում անցել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, ինչպես նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը: Շուտով տեղի կունենա Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և այդ կուսակցության ներկայացուցիչների հետ: Այդ ձևաչափով հանդիպումները կանցնեն 1-2 օրվա ընթացքում, որից հետո Եռյակը կներկայացնի հանրությանը իր հետագա քայլերը: