Բավ է պառակտվել
23-10-2018 13:50

“Ծառուկյան” դաշինքը և “Ելքը” նախաձեռնում են ԸՕ փոփոխությունների քննարկմանը նվիրված խորհրդարանի արտահերթ նիստի գումարում

“Ծառուկյան” դաշինքը և “Ելքը” հավաքել են ստորագրություններ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը կրկին քննարկելու համար։

Ինչպես երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է “Ծառուկյան” դաշինքի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ փաստաթուղթը հանձնված է քարտուղարություն։

Նախօրեին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո ծառակյությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ դեմ է Ընտրական օրենսգրքի կառավարության կողմից առաջարկված փոփոխություններին։ “Ծառուկյան” դաշինքի և “Ելքի” խմբակցությունները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու օրինագծին, սակայն պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ նաև հին օրենսգրքով։ ՀՅԴաշնակցությունը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն զգուշացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունները հապճեպ ընդունելու վտանգի մասին։

“Մենք բավարար ձայն ենք հավաքել խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար, որպեսզի քննարկենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը։ Իմ և “Ելք” խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին միացել ենմեր բոլոր գործընկերներն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության մի քանի պատամավոր”,- ասել է Զոհրաբյանը։

Նրա խոսքերով, “Դաշնակցություն” խմբակցության պատամավորները հրաժարվել են մասնակցել ստորագրահավաքին, քանի որ կառավարությունը հաշվի չի առել խմբակցության 3 սկզբունքային առաջարկը։

“Սակայն “Դաշնակցության” մեր գործընկերները խոստացել են, որ չեն խոչընդոտի քննարկումները և “կողմ” կքվեարկեն”,-նշել է Զոհրաբյանը։

Ըստ Զոհրաբյանի, համաձայն ազգային ժողովի կանոնակարգի՝ արտահերթ նիստ կարող է հրավիրել բոլոր պատգամավորների մեկ քառորդը կամ 27 մարդ, իսկ հավաքվել է 33 ստորագրություն։ Նիստը կարող է անցնել հոկտեմբերի 22-ի նույն օրակարգով։

Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում և այլ հարակից օրենքներում փոփոխություներին և լրացումներին հոկտեմբերի 16-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ և առաջարկել խորհրդարանին քննարկել հարցը արտահերթ ռեժիմով՝ հոկտեմբերի 22-ին։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով օրենսգրքի փոփոխությունները, նշել է, որ դրանց հիմնական նպատակը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է։

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը Զեյնալյանը նշել է 72 ժամվա ընթացքում փոփոխությունների քննարկման և քվեարկության անհրաժեշտությունը, սակայն խորհրդարանը չի ընդունել նրա առաջարկը, նախընտրելով օրինագիծը սովորական ռեժիմով ընդունել:
Այս իրավիճակում, առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունումից հետո երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ կառավարության կողմից առաջարկվող հատուկ արտահերթ նիստում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել խորհրդարանը լուծելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է կառավարության հրաժարականը: Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերի կեսերին: