Բավ է պառակտվել
29-03-2017 12:02

Ծառուկյանը մտադիր է $15 մլրդ .-ի ներդրում ներգրավել Հայաստան

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է շատ ավելի շատ միջոցներ ներգրավել Հայաստան, քան խոստացել էր անել ռուսաստանյան գործարար, « Տաշիր Գրուպ»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը, այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Կգնա՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ առճակատման և կվերցնի՞ արդյոք իշխանությունը, թե՞ իրականությունը կայանում է մամուլի այն հրապարակումներում, որոնց համաձայն՝ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են «Բարգավաճ Հայաստան»-ի ձայների լիմիտի հարցում: Սա դարձել է առաջիկա ընտրությունների գլխավոր հարցը: Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ նախօրեին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր ընկերներն ու գործընկերները պատրաստ են 15 միլիարդ դոլար ներդնել Հայաստանում»,- գրում է թերթը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Ծառուկյանի այս հայտարարությունն անկասկած կարելի է դիտարկել որպես պատասխան՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված ներդրողների Ակումբին, որը յուրօրինակ աջակցություն է Կարեն Կարապետյանին և ՀՀԿ-ին:
Այդ ներդրումային Ակումբի ստեղծման ընթացքում որևէ թիվ չի նշվել: Չնայած, ավելի վաղ Կարեն Կարապետյանը հայտարարել էր $3,2 մլրդ արժողությամբ հաստատված ներդրումային ծրագրերի, և ևս $5 մլրդ արժողությամբ ծրագրերի քննարկման մասին:
«Արդյո՞ք այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը պնդելու է իր հաղթանակը, թե՞ Ծառուկյանն այսպիսով իր համար նահանջի ճանապարհ է պատրաստում»,- հարցադրում է անում հոդվածագիրը:
Այն, որ ներդրումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն՝ անկասկած է, նշում է պարբերականը: Հատկանշական է, որ ներդրումները տվյալ պահին իշխանությունների համար ընդամենը պայքարի մեխանիզմներ են:
«Մի կողմից, իշխանության համար պայքարող երկու բևեռները փորձում են շահել հանրության համակրանքը, և ավելի շատ ներդրումներ են խոստանում, մյուս կողմից՝ հարց է ծագում, ինչպիսին կլինի պատասխանատվության մեխանիզմը՝ իրավիճակի զարգացումից հետո»,- ասված է հոդվածում: