Բավ է պառակտվել
14-06-2020 22:18

Շուրջ ինըժամյա հարցաքննությունից հետո Ծառուկյանը լքեց ԱԱԾ-ն՝ ծափահարությունների ներքո (Տեսանյութ)

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության և խմբակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության շենքից, որտեղ շուրջ ինն ժամ շարունակվում էր նրա հարցաքննությունը։

Ավելի վաղ նրա փաստաբան Նարեկ Ալոյանը հայտնել էր, որ Ծառուկյանը ձերբակալված չէ։

Կիրակի առավոտյան ԱԱԾ-ի աշխատակիցները խուզարկություն էին անցկացրել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության և խմբակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի Առինջի (Կոտայքի մարզ) առանձնատանը։ Ելույթ ունենալով իր տան մոտ հավաքված ժողովրդի առջև, քաղաքական գործիչը հայտարարեց, որ իր և իր գործընկերների դեմ հարուցված քրեական գործերը կեղծ են և պարունակում են ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Ծառուկյանը համոզված է, որ պատճառը քննադատությունն է, որը նա հնչեցրել է Հայասատնի կառավարության հասցեին առ այն, որ վերջինս երկու տարվա գործունեության ընթացքում չի կարողացել իրականացնել տնտեսական բարեոխումները և ներկայումս տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը։

Այնուհետև Ծառուկյանը կանչվել էր ԱԱԾ՝ հարցաքննության։ Գերատեսչության՝ Երևանի կենտրոնում գտնվող շենքի առջև սկսվել էր ԲՀԿ պատգամավորների, իրավապաշտպանների և շարքային քաղաքացիների մասնակցությամբ զանգվածային ակցիա ի աջակցություն Ծառուկյանի։

Օրվա ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի շարք հայտարարություններով։ Հաղորդվել են անօրինական ձեռնարկատիրական գործունեության դեպքերի մասին, որոնց մեջ ներգրավված է Ծառուկյանը և որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, 2017թ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ընտրակաշառքի սխեմաների բացահայտման մասին։ Հրապարակվել է նաև տեղեկատվություն “Առինջ մոլի” շահագործումն իրականոցնող “Նյու” ընկերության հանցագործ սխեմաների վերաբերյալ։

Իրավապահ մարմինների աշխատակիցները բազմիցս հորդորում էին ժողովրդին ցրվել, սակայն՝ ապարդյուն։ Ոստիկանության տվյալներով՝ բերման է ենթարկվել ակցիայի ավելի քան 100 մասնակից։