Բավ է պառակտվել
25-09-2020 13:37

Ծառուկյանը լրագրողներին պատմել է, թե ինչպես է դրսևորվում իր նկատմամբ քաղաքական հետապնդումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը ուրբաթ դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ հարցազրույցում բացատրել է, թե ինչպես է դրսևորվում իր նկատմամբ քաղաքական հետապնդումը:

Սեպտեմբերի 23-ին նշանակված դատական նիստը չի կայացել այն պատճառով, որ Ծառուկյանն ու նրա պաշտպանները չեն ներկայացել դատարան: Պատճառն այն էր, որ նրանք պատշաճ կերպով չեն ծանուցվել, և այն հետաձգվել է մինչև սեպտեմբերի 25-ը: Դատարանը պետք է քններ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին:

«2008 թվականից ի վեր եղել է նախընտրական կաշառքի յոթ գործ, և բրպես խափանման միջոց է ըբտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիմա նրանք ուզում են ձերբակալել  երկրորդ քաղաքական ուժի ղեկավար Ծառուկյանին միայն այն նպատակով, որ չմիջամտի յետաքննությանը։ Ես արդեն երեք ամիս է, ինչ գտնվում եմ ազատության մեջ: գործով զբաղվում են հարյուրավոր քննիչներ, նրանք հարցաքննել են մի քանի հազար մարդւ, իմ դեմ ոչ մի ցուցմունք չկա, բայց նրանք ուզում են ինձ ձերբակալել, որպեսզի ես չխանգարեմ  հետաքննությանն», - ասել է Ծառուկյանը:

Ծառուկյանին առաջադրվող մեղադրանքները

Հայաստանի ՀՔԾ-ում և քննչական կոմիտեում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնցում ներգրավված են Ծառուկյանը և նրա կողմնակիցները: Մասնավորապես, քրեական գործերը վերաբերում են Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերություններում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը, ընտրական գործընթացում ԲՀԿ-ի կաշառքի սխեմաների բացահայտմանը, փաստաթղթերի ու հողատարածքների օտարման հետ կապված կեղծարարությանը, պաշտոնի չարաշահումին Կոտայքի մարզպետարանում:

Ընթացիկ տարվա հունիսի 14-ին ԱԱԾ-ի աշխատակիցները խուզարկություն են անցկացրել Գագիկ Ծառուկյանի Առինջի (Կոտայքի մարզ) առանձնատանը։

Այնուհետև նա կանչվել է ԱԱԾ՝ երկարաժամյա հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ-ի դիմաց ընթանում էր զանգվածային բողոքի ակցիա։ Ավելի ուշ՝ հունիսի 16-ին Գագիկ Ծառուկյանին կանչել են ԱԱԾ երկրորդ հարցաքննության, ինչից հետո նա կրկին հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը շինծու է։Ծառուկյանը մեղադրվում է 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ և «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու նպատակով խումբ ձևավորելու և ղեկավարելու մեջ։ Հունիսի 16-ին հայկական խորհրդարանը բավարարել է Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազության միջնորդությունը։ Հունիսի 21-ին Շենգավիթ համայնքի ընդյժհանուր իրավասության դատարանը մերժել է դատախազության՝ տվյալ գործի շրջանակներում Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ իր և իր կուսակիցների դեմ հարուցված քրեական գործերը շինծու են և քաղաքական նպատակներ են հետապնդում։ Ըստ նրա՝ պատճառն իր քննադատությունն է Հայաստանի ներկայիս կառավարության հասցեին, որը «գնում է ընդդիմախոսների դեմ ահաբեկչության ճանապարհով»: