Բավ է պառակտվել
06-01-2019 11:19

Փաշինյանը և “Իմ քայլը” դաշինքի մի շարք ներկայացուցիչներ հրաժարվել են մանդատներից

Հայաստանի յոթերորդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը կկայանա հունվարի 14-ին: Այս մասին ուրբաթ օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել մանդատների բաշխման և ինքնաբացարկներն ընդունելու վերաբերյալ։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և “Իմ քայլը” դաշինքի համամասնական ցուցակի 17 թեկնածու ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Պատգամավորական մանդատներից հրաժարվել են նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, Զարուհի Բաթոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Ռոմանոս Պետրոսյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Գարիկ Սարգսյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գնել Սանոսյանը, Տրդատ Սարգսյանը, Անդրեյ Ղուկասյանը, Դավիթ Գևորգյանը, Նարեկ Բաբայանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը։
“Լուսավոր Հայաստան” կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Քրիստ Մարուքյանը և Արմեն Բաղդասարյանը։ “Բարգավաճ Հայասատան” կուսակցությունից ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացվել։
Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով են անցել “Իմ քայլը” դաշինքը (70,42%), “Լուսավոր Հայաստան” (6,37%) և “Բարգավաճ Հայաստան” (8,26%) կուսակցությունները։ Յոթերորդ գումարման խորհրդարանում կա 132 պատգամավոր․ 88 մանդատ ունի “Իմ քայլը” դաշինքը, 26 մանդատ՝ ԲՀԿ-ն, 18 մանդատ՝ “Լուսավոր Հայաստանը”։