Բավ է պառակտվել
10-12-2018 12:03

ԿԸՀ-ն հայտարարել է Հայաստանում անցած ընտրությունների արդյունքները

Բոլոր 2010 ընտրատեղամասերում ընտրողների ձայների հաշվարկի արդյունքներով խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ “Իմ քայլը” դաշինքը,” “Բարգավաճ Հայաստան” (ԲՀԿ) և “Լուսավոր Հայաստան” կուսակցությունները։

Համաձայն ԿԸՀ տվյալների, առաջին տեղում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած “Իմ քայլը” դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցածների 70,43%-ը, ԲՀԿ-ն ստացել է 8,27%, իսկ երրորդ տեղում է 6,37% հավաքած “Լուսավոր Հայաստանը”։

Նախկին իշխանական Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չի հաջողվել հաղթահարել 5%-ի շեմը՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 4,7%-ը։

Ընտրությունների մնացած մասնակիցների միջև ձայները բաժանվել են հետևյալ կերպ․Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 3,89 %, “Մենք” դաշինք՝ 2 %, “Սասնա ծռեր”՝ 1,82 %, “Օրինաց երկիր”՝ 0,99%, “Ազգային առաջընթաց”՝ 0,33%, “Քաղաքացու որոշում”՝ 0,68%, “Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ”՝ 0,51%, “Ազգային առաջընթաց”՝ 0,33%։

ԿՀԸ ղեկավար Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ բողոք չի ստացել։

“Այս պահի դրությամբ մենք ոչ մի գրավոր բողոք չենք ստացել։ Ստացվել են առանձին ահազանգեր, տեղեկություններ, որոնց կապակցությամբ անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել խախտումներ չթույլատրելու համար”։

Ըստ նրա, հաշվի առնելով ընտրությունների արտահերթ լինելը հանձնաժողովը աշխատել է լիարժեք, օպերատիվ, թափանցիկ և լիովին իրականացրել է իր գործառույթները։

“Համարում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցել են ազատ, թափանցիկ և արդարացի։ Մեր աշխատանքի գնահատականը կտրվի հետագայում հասարակության, քաղաքական ուժերի, ընտրողների կողմից”,- ասել է Մուկուչյանը։