Բավ է պառակտվել
22-10-2020 19:24

Ղարաբաղի հարցի վերաբերյալ մեջբերումներ Պուտինի ելույթից «Վալդայ» ակումբի հանդիպմանը

«Վալդայ» ակումբի հանդիպմանն իր տարեկան ելույթում և լրագնողների հարցերին տված պատասխաններում Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի թեմային ՝ պատասխանելով ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունի Հարավային Կովկասում տեղի ունեցող ռազմական գործողությունների նկատմամբ:

Ստորև բերված են Վլադիմիր Պուտինի ելույթից մեջբերումներ, որոնք հնչել են նրա պատասխաններում:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է անցյալում հայ ժողովրդի նկատմամբ բռնի հանցագործություններից»:

«Մենք չպետք է մոռանանք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ողբերգությունները»:

«Մեզ համար մեծ ողբերգություն է, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ են մահանում»:

«Մենք ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման տարբեր տարբերակներ առաջարկեցինք, ինչ-որ պահի թվում էր, թե լուծում կգտնենք, ցավոք, դա տեղի չունեցավ, մենք ունենք հակամարտություն իր վատթարագույն տարբերակով »:

«Ես շատ կցանկանայի, որ փոխզիջում գտնվեր: Ես շատ սերտ կապի մեջ եմ ինչպես վարչապետ Փաշինյանի, այնպես էլ նախագահ Ալիևի հետ: Օրվա ընթացքում մի քանի անգամ նրանց հետ հեռախոսազրույց եմ ունենում»:

«Եթե 30 տարվա ընթացքում Ղարաբաղի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել, դա չի նշանակում, որ մենք պետք է սկսել կրակել»:

«Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի հետ մեր դիրքորոշումները չեն համընկնում»: