Բավ է պառակտվել
21-07-2016 17:31

Թուրքիան մտադիր է միանալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է արել Թուրքիայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցելու հավանականության վերաբերյալ:
«Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև այլ հակամարտությունների, Թուրքիայի (և ոչ միայն) միանալու հարցը կարելի է դիտարկել միայն այդ տեսանկյունից՝ որպես կառուցողական համագործակցություն», - ասել է նա:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան որևէ խնդիր չի տեսնի Անկարայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին միանալուն, պայմանով, որ Թուրքիան կամ նրա պաշտոնական ղեկավարությունն ինչ-որ դրական բան կարող է բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց:
Ղարաբաղյան հակամարտության բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի ձևաչափով, որի համանախագահներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Մինսկի խմբի մեջ են մտնում նաև Թուրքիան, Իտալիան, Ֆինլանդիան, Բելառուսը, Շվեդիան, Գերմանիան,Հայաստանը և Ադրբեջանը: