Բավ է պառակտվել
14-03-2015 12:46

Թուրքիան ուզում է հնարավորինս շուտ գա մայիսը.թուրքագետ

«Ժամանակն է, որ Հայոց ցեղասպանության հարցում փոխենք մեր պահանջատիրության ռազմավարությունը և խնդրի լուծմանը հասնենքիրավական դաշտում»,- gisher.news-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: Փորձագետի համոզմամաբ՝ հասարակական, տեղեկատվական, քարոզչական ոլորտներում աշխատանքը կարևոր է, բայց ժամանակն է որակական նոր քայլ կատարել, ավելի հեռահար, ավելի արդյունավետ ուղիներ փնտրել:
«Հայկական հարցի լուծումը ոչ այնքան հասարակության լուծելիքն է, որքան պետական մակարդակի լուծում պահանջող խնդիր: Այս տեսանկյունից այս տարին պետք է օգտագործենք մեր պահանջատիրությունը նոր փուլ մտցնելու, նոր ուղիներ փնտրելու, պայքարն ավելի բազմաբովանդակ, բազմաճյուղ դարձնելու համար»,- ասաց թուրքագետը՝ միաժամանակ հավելելով, որ պետք է պատրաստ լինել պայքարը շարունակել, հասկանալ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը վերջը չէ:
Գ. Պետրոսյանն առաջարկում է գոնե առաջին քայլով տարբեր ոլորտների միջազգային, տեղական լավագույն մասնագետներից ստեղծել հանձնաժողով, նրանց որոշակի ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանան գնահատել, թե հարցը իրավական դաշտ տեղափոխելու դեպքում հայկական կողմին ինչ հեռանկարներ են սպասվում: Ըստ նրա, այս ուղղությամբ թեև հստակ քայլեր չկան, բայց վերջին տարիներին որոշակի միտումներ նկատվում են: Նա ընդգծեց, որ չպետք է սահմանափակվել միայն հայտարարություններ անելով:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարած քաղաքականությանը, նա նշեց, որ փոքր խմբեր սկսել են խոսել Հայոց ցեղասպանության մասին, բայց Թուրքիան շարունակում է իր լուրջ ժխտողական քաղաքականությունը, թեև հենց կառավարությունը որոշ քայլեր իրականացնում է միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ դրական տեղաշարժ կա, սկսել են հարցը բացահայտ քննարկել:
«Ասել որ, ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական իշխանությունների շրջանում լուրջ խուճապ, տագնապ կա, դրա նախադրյալները չկան, բայց այն, որ Թուրքիան ուզում է հնարավորինս շուտ մայիսը գա, դա ակնհայտ է»,- ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: