Բավ է պառակտվել
08-05-2015 12:18

Թուրքիան կարող է իր դեսպանին հետ կանչել Մոսկվայից. Էրդողան

Եթե անհրաժեշտ լինի, Թուրքիան կարող է իր դեսպանին հետ կանչել Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում պատմաբանների հետ հանդիպման ընթացքում։Նա նաև նշել է, որ Անկարան կարող է վերանայել իր հարաբերությունները Մոսկվայի հետ Ռուսաստանի նախագահի՝ Երևան այցից հետո։ Էրդողանը նշել է, որ այդ առնչությամբ իր դժգոհությունն է արտահայտել Վլադիմիր Պուտինին հեռախոսազրույցի ժամանակ։«Մենք շատ ընդհանրություն ունենք Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվան և ողջ աշխարհը պետք է հասկանան, որ այդ հարցը (Հայոց ցեղասպանության) մեզ համար ունի հատուկ նշանակություն»,- նշել է Էրդողանը։