Բավ է պառակտվել
30-04-2015 11:33

Թուրքիայի ԱԱԽ նիստում քննադատել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրներին (լուսանկարներ)

Թուրքիայում կայացել է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են տարատեսակ հարցեր, այդ թվում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին։ 

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում 7 ժամ տևած ԱԱԽ նիստի ժամանակ քննադատության են ենթարկվել այն երկրներն ու միջազգային կառույցները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ «Որոշ երկրներ և կառույցներ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հանդես են գալիս հայտարարություններով ու որոշումներով. դրանք չեն համապատասխանում պատմական իրականությանն ու անօրինական են»,- ասվում է հայտարարության մեջ։