Բավ է պառակտվել
23-04-2015 10:31

Թուրքիան մոտենում է սահմանագծին.Գ. Սահակյան

«Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ամբողջ մարդկության պատմության համար դասագիրք է՝ թե ինչ է եղել ու ինչ չպետք է լինի, ինչ է այլատյացությունը, որն է դրա հետևանքը, ինչպիսին չպետք է լինի մարդը, ինչպիսին պետք է լինի մարդը»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ունեցած ելույթում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, դասագրքում այդ էջերը սև են, բայց կան սպիտակ էջեր, որոնք պետք է լրացվի ժամանակակից հանրության կողմից ցեղասպանության, ժխտողականության դեմ պայքարով: Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահն ասաց, որ ցեղասպանոթյան դեմ պայքարն այսօր այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ տարբեր երկրներ իրենց քաղաքական շահերն են նախընտրում. «Ժխտողականության դրոշակակիր Թուրքիան մոտենում է մի սահմանագծի, որից այն կողմ կամ ապաշխարհություն է կամ նյուրենբերգյան դատավարությունը»: