Բավ է պառակտվել
14-10-2016 10:29

Թուրքիան փոխել է Ռուսաստանում իր դեսպանին

Ռուսաստանում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել Հուսեյն Լազիփ Դիրիոզը: 

Ավելի վաղ գործող դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին հեռանալու է պաշտոնից:

Դիրիոզն ամենափորձառու թուրք դիվանագետներից է, 1978 թվականից նա աշխատել է ԱԳՆ-ում, ղեկավարել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության բաժինը, այնուհետեւ՝ հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապերի բաժինը: 2004-2008 թվականներին նա եղել է Հորդանանում Թուրքիայի դեսպանը, 2013 թվականից՝ Բրազիլիայում դեսպանը: