Բավ է պառակտվել
16-11-2013 13:53

Թուրքիան սպառնացել է Ավստրալիային

Թուրքիան զգուշացրել է Ավստրալիային` եթե վերջինս պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն կվնասի Թուրքիա-Ավստրալիա հարաբերություններին, ինչպես նաև 2015թ. Գալիպոլի հարյուրամյակի հիշատակմանը, գրում է panorama.am-ը հղում անելով The Sydney Morning Herald-ին:

Ըստ աղբյուրի, Ավստրալիայի վարչապետ Բերի Օ' Ֆարելն ի պատասխան նշել է, որ Գալիպոլի 100-ամյա հիշատակումը քաղաքական նպատակներով է օգտագործվում:

Ըստ լրատվամիջոցների` Թուրքիան նաև պարզ նշել է, որ չի ողջունում Ավստրալիայի խորհրդարանականների Գալիպոլի100-ամյա հիշատակման արարորղության մասնակցությունը, քանի որ Խորհրդարանը աջակցում է վարչապետ Օ' Ֆարելի կողմից առաջարկվող բանաձևին, որի համաձայն պետք է ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: