Բավ է պառակտվել
24-04-2015 10:14

Դավութօղլուն արձագանքել է Պուտինի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը: «Մեր արտգործնախարարի հետ խոսել եմ, հարկ եղած դիվանագիտական քայլերը կձեռնարկվեն: Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների այցը Հայաստան ստվերում է ԵԱՀԿ Մինսկի խմբում նրանց անկախությանը»,- հայտարարել է նա: Թուրք վարչապետը նաև նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Թուրքիան և Գերմանիան պատերազմում նույն կողմում էին կռվում: Նրան ասացի, որ պատրաստ եմ բացել մեր բոլոր արխիվները: Եվրոպայի խորհրդարանի քայլն անընդունելի է»,-ասել է նա: 

Դավութօղլուն նաև ակնարկել է, որ Թուրքիայում կայանալիք «խաղաղության հավաքին» ավելի մեծ թվով նախագահներ են մասնակցելու, քան Հայաստանում: