Բավ է պառակտվել
27-04-2015 09:32

Թուրքիան վրդովված է Բուլղարիայի հայտարարությամբ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

Անկարան քննադատության հերթական տարափն է թափել Բուլղարիայի Ժողովրդական ժողովում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ կատարված հայտարարությամբ: Թուրքիայի ԱԳՆ Բուլղարիայի հայտարարությունը անվանել է«թուրքական պատմության սևացում»: Ուրբաթ Թուրքիայի խորհրդարանը մի հայտարարություն է ընդունել, որում, սակայն «ցեղասպանություն» եզրույթը փոխարինվել է «զանգվածային ոչնչացում» բառակապակցությամբ: Փաստաթղթում ճանաչվում է Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին ավելի քան մեկ միլիոն հայերի ոչնչացման փաստը: Բոլոր խորհրդարանական խմբերի պատգամավոերնրը բացառությամբ «Հանուն իրավունքի և ազատության շարժման» կուսակցության տվյալ դեկլարացիային կողմ արտահայտվեցին: «Հանուն իրավունքի և ազատության շարժման» կուսակցության առաջնորդ Լյութվի Մեսթանը զգուշացրեց, որ դեկլարացիան կփչացնի Թուրքիայի հետ հաստատած հարաբերությունները: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է այն մասին, որ դեկլարացիան ընդունվել է ««Հարձակում» ուլտրաազգայնական և ռասիստական կուսակցության նախաձեռնությամբ, որը հանդես է գալիս եվրատլանտյան արժեքների դեմ»: «Անշուշտ տվյալ որոշումը բացասական հետևանքներ է ունենալու թուրք-բուլղարական հարաբերությունների համար: Անկարայում Բուլղարիայի դեսպանին արդեն հրավիրել են նախարարություն և զգուշացրել այդ մասին», - նշված է հայտարարության մեջ: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը քվեարկությունից առաջ ժամանել է խորհրդարանը և փոփարինել դեկլարացիայում տեղ գտած «ցեղասպանություն» եզրույթը «զանգվածային ոչնչացում» բառակապակցությամբ: