Բավ է պառակտվել
12-12-2014 12:26

Էդվարդ Նալբանդյանը պատասխանում է Թուրքիայի արտգործնախարարին

«Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է բոլոր երկրների հետ համագործակցություն հաստատելուն և զարգացնելուն, բայց կարելի է համագործակցել, զարգացել այն երկրների հետ, որոնք պատրաստ են նման համագործակցության»,- ՀՀ ԱԳՆ-ում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ ասուլիսում ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե երկու օր առաջ Թուրքիայի արտգործնախարարը կոչ արեց Հայաստանին սկսել համագործակցել իր հարևանների հետ, ինչպե՞ս կարձագանքեք: «Արդյո՞ք կարելի է համագործակցել մի երկրի հետ, որը հրաժարվում է հարաբերություն հաստատել Հայաստանի հետ, սահմանները փակում է, ագրեսիվ ժխտողական քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- շարունակեց նախարարը: Է. Նալբանդյանի դիտարկմամբ, կարելի է համագործակցել այն երկրի հետ, որը պատրաստ է այդպիսի համագործակցության. «Երբ Թուրքիան պատրաստ լինի առերեսվել իր պատմության հետ, կարողանա առաջ շարժվել և կատարել այն պարտավորությունը, որ իր վրա վերցրել է, պատասխանել Հայաստանի կողմից պարզած ձեռքին, հնարավոր է հարաբերությունները զարգացնել»: Նա հիշեցրեց նաև միջազգային հանրության կարծիքը, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: