Բավ է պառակտվել
24-07-2014 11:47

Թուրք ընդդիմադիր գործիչը նեղսրտում է, որ իրեն հայի և ռուսի տեղ են դնում

Թուրքիայի ընդդիմադիր հատվածի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Էքմելեդին Իհսանօղլուն CNNturk-ի եթերում հայտարարել է, թե իրեն վարկաբեկելու համար իրեն եւ իր բարեկամներին այլ ազգության ներկայացուցիչ են ներկայացնում։

Թեկնածուն նշել է, թե իր դեմ տարբեր տիպի խաղեր են խաղում։ «Իմ հարսին՝ հայ, մորս՝ ռուս են դարձրել։ Թեկուզ լինեն, ինչ կլինի, որ։ Դրանցից ոչ մեկին պատասխան չեմ տվել»,-ասել է Էքմելեդին Իհսանօղլուն։
Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջադրված են երեք թեկնածուներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Էքմելեդին Իհսանօղլուն եւ Սելահաթին Դեմիրթաշը։

Այս երեք թեկնածուներից միայն Սելահաթին Դեմիրթաշն է ճանաչել ու դատապարտել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը եւ պնդել, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ։