Բավ է պառակտվել
26-09-2014 15:57

Թուրքական մամուլն անդրադարձել է Սերժ Սարգսյանի ելույթին

Թուրքիայի գրեթե բոլոր լրատվական կայքերն անդրադարձել են ՄԱԿ-ի ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին։ Թուրքական լրատվամիջոցները հիշատակել են նախագահի այն հայտարարությունը, որ Հայաստանը լրջորեն մտածում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը։ «Հայաստանի նախագահը հայտարարեց, որ արձանագրությունները մի քանի տարի սպասում են խորհրդարանի վավերացմանը, սակայն Անկարան չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու նախապայմանից։ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի ժողովուրդն օգտագործում է « թող սատանային մնա ձեր վավերացումը» (գրողի ծոցը վավերացնեք-խմբ) արտահայտությունը՝ շեշտելով, որ Երեւանը լրջորեն մտածում է հետ կանչել արձանագրություններում դրված ստորագրությունը»,-գրել է թուրքական Haberx կայքը։