Բավ է պառակտվել
06-09-2014 10:52

Թուրքիայի իշխանությունները չեն բավարարվում Հայոց ցեղասպանությունը ժխտելով

Թուրքիայի իշխանությունները մտադիր չեն բավարարվել Հայոց ցեղասպանությունը սեփական երկրում ժխտելով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ դատապարտելով վերջին շրջանում Անկարայում գործող եվրասիական հետազոտությունների կենտրոնի կողմից Ֆրանսիայի տարբեր համալսարաններում ու հաստատություններում տարածվող «1915թ դեպքերը եւ հայ-թուրքական հակասությունները պատմության վերաբերյալ» գրքույկը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, թեև այդ գրքույկում նշվում է «արդար հիշողության» միջոցով «հայերի եւ թուրքերի հաշտեցման» ձգտման մասին, իրականում առաջ է քաշում ապակողմնորոշող փաստարկներ ի օգուտ ցեղասպանության ժխտման, որպեսզի արդարացնի երիտթուրքերի կառավարության առաջնորդներին եւ մեկ հարթության վրա դնի «հայերի եւ թուրքերի տառապանքները» Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայում հիշողության սպանություն իրականացնողների դեմ պայքարում, ինչպես նաեւ օրինագիծ նախաձեռնել, որը թույլ կտա իրավական միջոցներով պայքարել հանցագործության այդ նոր տեսակի դեմ: