Բավ է պառակտվել
28-10-2021 20:56

Թուրքիան դիտարկում է ԱՄՆ-ի փոխարեն Ռուսաստանից կործանիչներ գնելու տարբերակը

Այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի Թուրքիային վաճառել արդիականացված F-16 կործանիչներ, երկիրը կարող է դիտարկել Ռուսաստանում մշակված Սու-35 և Սու-57 կործանիչներ գնելու տարբերակը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Պաշտպանական արտադրանքի մի մասն այժմ արտադրվում է հենց Թուրքիայում, իսկ մի մասը ներկրվում է, դա վերաբերում է նաև F-35 և F-16 գնմանը։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք սկսենք սեփական ինքնաթիռների արտադրությունը»,- Չավուշօղլուի խոսքերն է փոխանցում Interfax-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը։

Այսպես է նախարարը մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ մի խումբ ամերիկացի սենատորներ ԱՄՆ վարչակազմին հորդորել են չվաճառել F-16 Անկարային, նշում է գործակալությունը։

Չավուշօղլուն ընդգծել է, որ այս հարցում ամեն ինչ կախված է Սպիտակ տնից, քանի որ ԱՄՆ նախագահի վարչակազմը «կարող է համոզել Կոնգրեսին աջակցել Թուրքիային զենք վաճառելու հարցում»։

Հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Վաշինգտոնն առաջարկել է Թուրքիային մատակարարել F-16 կործանիչներ՝ F-35 ծրագրում նրա ավելի վաղ ներդրումների դիմաց, որից Անկարային հեռացրեցին մի քանի տարի առաջ։ Դա տեղի ունեցավ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց հետո։ Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ Ռուսաստանը կարող է օգտագործել այս համակարգերը հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մասին տեղեկություններ ստանալու համար։