Բավ է պառակտվել
24-11-2021 10:49

«Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնե՞լ հայ ժողովրդին». Փաշինյանը ակնկալում է, որ Անկարան ու Բաքուն կպատասխանեն ոչ թե խոսքով, այլ գործով

«Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնե՞լ հայ ժողովրդին». Փաշինյանը ակնկալում է, որ Անկարան ու Բաքուն կպատասխանեն ոչ թե խոսքով, այլ գործով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ Անկարայից և Բաքվից պատասխան է ակնկալում հարցին, թե արդյո՞ք ցանկանում են ոչնչացնել Հայաստանը, շարունակել և ավարտի հասցնել հայ ժողովրդի ցեղասպանությանը։

Առցանց ասուլիսի ժամանակ վարչապետը հիշեց, որ երբ նախկինում խոսում էր թշնամական մթնոլորտի դեմ պայքարի մասին, հասարակության մեջ դիսկուրս ձևավորվեց այն մասին, թե արդյոք «թուրքերը մեր թշնամին են»։

«Այսօր, եթե ինչ-որ մեկն ուզում է այլընտրանքային միտք արտահայտել, շատ վստահելի գործիք կա՝ նրան տեղում լռեցնելու և ոչ մի բառ չարտաբերելու համար․ ասել՝ «թուրք ես, թուրքին ես ծառայում»։ Եվ ինչ-որ մեկը մեզ վերահսկում է մեզ այս նախադասության միջոցով։ Հազարամյակի ընթացքում մենք պարբերաբար հայտնվում ենք մատաղացուի կարգավիճակում, որն ինքնուրույն ի վիճակի չէ փոխել իր կարգավիճակը, քանի որ նրան վերադարձնում են մատաղացուի իր տեղ, ասելով` դու թուրք ես»,- ասաց նա:

Միաժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ կցանկանար, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես պատասխանեն այս հարցին, և ոչ թե խոսքով, այլ գործողություններով։

«Իրենք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն, հայկական պետականությունը ոնչացնե՞ն, շարունակե՞ն ցեղասպանության քաղաքականությունը։ Եթե այո, մեզ ի՞նչ ընտրություն է մնում, բացի դիմադրությունը։ Եթե ոչ, ուրեմն իրենք ճիշտ են, որ կա պատմական շանս՝ էս տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու։ Մենք պատրաստ ենք»,- ասաց նա։

Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իշխանություններին թուրք անվանողներն իրենց չեն կանգնեցնի։

«Նրանք, ովքեր այս ձևակերպումներն ու տերմինաբանությունը մտցրել են մեր լեզվամտածողության մեջ, ցանկանում են, որ հայ ժողովուրդը և Հայաստանը միշտ մնան զոհի կարգավիճակում։ Կրկնում ենք՝ մենք չենք կարող հրաժարվել պայքարից, բայց մենք երբեք չենք եղել և չենք լինելու դեստրուկտիվ, ագրեսիվ ֆանատիկոսներ»,- ամփոփեց նա։