Բավ է պառակտվել
17-08-2022 18:29

Թուրքիան և Իսրայելը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են ամբողջ ծավալով դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու երկրների դեսպանների՝ մայրաքաղաքներ վերադառնալու շուրջ, հայտնում են Իսրայելի վարչապետի գրասենյակից։

«Վարչապետ Յաիր Լապիդի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո Իսրայելն ու Թուրքիան որոշել են ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները», - գրում է ՌԲԿ-ն, հղում անելով հաղորդագրությանը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դեսպան կնշանակի և կվերականգնի դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ։

Թուրքիան և Իսրայելը հետ էին կանչել իրենց դեսպաններին 2018 թվականին, երբ երկրները տարբեր դիրքորոշումներ ունեցան Գազայի հատվածում իրադարձությունների վերաբերյալ գնահատականներում․ Էրդողանն Իսրայելն անվանել էր ահաբեկչական պետություն, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել էր թուրք առաջնորդին ՀԱՄԱՍ խմբավորմանն աջակցելու մեջ։