Բավ է պառակտվել
31-08-2023 21:22

Թուրքիան կարող է օգտակար դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով

Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք կողմ ենք Թուրքիայի հետ համագործակցության խորացմանը, այդ թվում՝ Անդրկովկասում և շահագրգռված ենք նպաստելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2022 թվականի նոյեմբերից ի վեր, այդ թվում՝ տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերականգնման հետ կապված»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում։