Բավ է պառակտվել
02-02-2022 10:57

Թուրքիան չի ցանկանում ՌԴ և Ուկրաինայի միջև պատերազմ , «որի մասին բոլորը խոսում են»

Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ չի ցանկանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրիզբոնում թուրք երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։ Հեռարձակումն իրականացնում է TRT հեռուստաալիքը։

«Ես այցելելու եմ Ուկրաինա, որտեղ տեղի է ունենալու բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ։ Հետո մեզ կայցելի պարոն [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը,- ասել է Թուրքիայի նախագահը։ - Իհարկե, մեր խնդիրը նրանում է, որ լուծենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ստեղծված իրավիճակը։ Մենք չենք ցանկանում պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որի մասին անընդհատ խոսում են։ Դա վատ նշան է տարածաշրջանի համար։ Մենք, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, դա չենք ընդունում»։

Էրդողանը նաև խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին․ «Ռուսական C-400 համակարգերի մատակարարման հարցը շատ կարևոր քայլ է Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում, դրանք կարևոր պաշտպանական համակարգեր են»։ «Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի հետ, և դա որևէ խնդիր չի առաջացնում ՆԱՏՕ-ի տեսակետից, քանի որ ՆԱՏՕ-ի երկրներից յուրաքանչյուրը զենքի ձեռքբերման իր որոշումն է կայացնում։ ԱՄՆ-ում կան արտադրանքներ, որոնք մենք, ցավոք, չենք ստացել, չնայած դրանց համար վճարել ենք։ Ամենակարևորը F-35-ներն են [5-րդ սերնդի կործանիչներ]։ Նրանք (միացյալ նահանգները՝ ՏԱՍՍ-ի ծան․) արգելակում են [այս հարցի շուրջ ] բանակցային գործընթացը]»,- նշել է նա։

Թուրքիայի նախագահի խոսքերով՝ հանրապետության Ազգային պաշտպանության նախարարությունը «շարունակում է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ այդ խնդրին F-16-երի արդիականացման կամ նորերրի մատակարարման միջոցով լուծում տալու համար»։