Բավ է պառակտվել
14-10-2020 23:39

Թուրքիան հրաժարվել է բաց թողնել դեպի Հայաստան մարդասիրական օգնությամբ ինքնաթիռը

Թուրքիան հրաժարվել է իր օդային տարածքով դեպի Հայաստան թողնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում տուժածների համար նախատեսված մարդասիրական օգնությամբ ամերիկյան ինքնաթիռները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի հարցերով հանձնակատար Զարե Սինանյանը:

«Այս պահին հարյուր տոննա մարդասիրական օգնություն արդեն պատրաստ է Հայաստան ուղարկելու, բայց Թուրքիան արգելել է նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնել իր օդային տարածքով, ինչի արդյունքում թռիչքը հետաձգվել է», - ասել է Սինանյանը:

Ըստ նրա, տարբեր երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ինչպես նաև եվրոպական այլ երկրներից շուրջ 700 տոննա մարդասիրական օգնություն արդեն հասցվել է Երևան: Բացի այդ, հակամարտության ընթացքում վիրավորներին օգնելու համար բժիշկներ են մեկնել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի հետ հակամարտությունում Թուրքիան ապահովում է Ադրբեջանի ուժեղացումը։