Բավ է պառակտվել
14-12-2021 11:42

Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Բայդենին հաճոյանալու համար․ Вloomberg

Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլերը կօգնեն Անկարային բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որոնք լարվել են Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր գնելուց հետո։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Բայդենի և Էրդողանի հանդիպումից հետո երկու երկրները ստեղծեցին մեխանիզմ՝ լուծելու այն խնդիրները, որոնք “թունավորե”լ են անվտանգության և տնտեսական շահերի աբելի մեծ շրջանակ ունեցող ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները։:

«Էրդողանը կարող է զգալի օգուտներ քաղել արտաքին քաղաքական ցանկացած քայլից, որն օգնում է կայունացնել տնտեսությունը, քանի որ թռիչքաձև գնաճը սպառնում է իր ժողովրդականությանը 2023 թվականի ընտրություններից առաջ»,- ասվում է հոդվածում։

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը կաշխատի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և չարտերային թռիչքներ կսկսի դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան։ Նա նաև հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին։

Թուրքիայի անակնկալ առաջարկը համահունչ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքին, որը հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ կոչ էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բացել երկրի սահմանը դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի: Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը 1993 թվականին՝ ի նշան Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեմ բողոքի, որն ավարտվեց մեկ տարի անց»,- ասվում է հոդվածում։

Երեքշաբթի ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը հայտարարեց, որ Հայաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ բանագնաց նշանակելու մասին և կնշանակի իր ներկայացուցչին՝ երկխոսություն սկսելու համար։