Բավ է պառակտվել
11-10-2022 10:27

Թուրքիան և Ադրբեջանը կսկսեն TANAP գազատարի թողունակության մեծացման ուղղությամբ աշխատանքները

Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ աշխատանք է սկսում Անդրանատոլիական գազատարի (TANAP) թողունակության մեծացման ուղղությամբ՝ «Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար»։ Այս մասին, ըստ ՌԲԿ-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ TANAP-ի հզորությունը շուտով պետք է կրկնապատկվի՝ տարեկան 16-ից հասնելով 32 միլիարդ խորանարդ մետրի:

TANAP-ը Ռուսաստանը շրջանցող գազատար է, որը Վրաստանով և Թուրքիայով անցնում է Հունաստան, որտեղից գազը Տրանսադրիատիկ գազատարով գնում է դեպի Արևմտյան Եվրոպա։