Բավ է պառակտվել
27-12-2022 10:53

Թուրքիան ձգտում է Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք բացել դեպի Կենտրոնական Ասիա. քաղաքագետ

Թուրքիան ձգտում է Հայաստանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցք կառուցել, ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, МГИМО-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անդրեյ Կազանցևը։

RTVi-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի փորձել ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը ԱՊՀ-ում, ընդ որում առկա են ակնհայտ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և ռազմական շահեր։

«Եվ, ամենակարևորը, Թուրքիային անհրաժեշտ են էներգիայի նոր աղբյուրներ, որոնք նա կարող է ստանալ Կենտրոնական Ասիայում: Կարող է հետաքրքիր հեռանկարային կապ լինել մինչ այդ ընթացող հայկական սյուժեի հետ: Քանի որ Թուրքիային և Ադրբեջանին անհրաժեշտ են նոր տրանսպորտային միջանցքներ, այն Հայաստանով է անցնում, այսպես նրանք ուղիղ ճանապարհ կբացեն Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև»,- նշել է փորձագետը։

Կազանցևի խոսքով՝ այս ուղղությունն այժմ շատ հռանկարային է, քանի որ Կենտրոնական Ասիայի երկրները նույնպես փորձում են դիվերսիֆիկացնել իրենց մատակարարումները, որովհետև այժմ Ռուսաստանի տարածքով մատակարարումների հետ կապված խնդիրներ կան։

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը
Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին իր տարածքով երկաթուղային կապ բացել Հայաստանի հետ
Ինչու՞ է Ալիևին անհրաժեշտ Մեղրիի միջանցքը, և ինչու՞ է այն վտանգավոր Հայաստանի համար
Հայաստանն ու Ռուսաստանը կբացեն իրենց սահմանները երկու երկրների քաղաքացիների համար. Գրիգորյան
Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից