Բավ է պառակտվել
12-07-2022 17:24

Թուրքիան փորձում է «ճկել» Հայաստանը․ Ավատկով

Թուրքիան առաջարկում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում՝ դրանով իսկ, այսպես ասած, հրաժարվելով հիմնական բանակցային հարթակներից՝ Մոսկվայից և Վիեննայից։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԳԱ ՄՏՄՀԻ-ի ավագ գիտաշխատող, ՌԴ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ​​ակադեմիայի դոցենտ, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը։

«Ուղիղ բանակցությունները լավ են, ուղղակի շփումը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ավելի նպաստավոր է խաղաղության և համաձայնության հասնելու համար»,- գրել է Ավատկովը։

Միաժամանակ նա մատնանշել է, որ Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե չպարտադրեր իր դիրքորոշումը և «նպատակ չդներ «ճկել» Հայաստանն իր համար շահավետ պայմաններով, և դա վատ է»։

«Ներկայիս իրողություններում Թուրքիայի Հանրապետությունն ապրիորի ուժեղ է Հայաստանից, և, իհարկե, ներկայիս Երևանն ի զորու չէ նրա հետ միայնակ մրցել»,- գրել է թուրքագետը։

Ավատկովը նշել է, որ Թուրքիան այժմ շատ հետաքրքիր դիրք է զբաղեցնում՝ մի տեսակ միջնորդ առանց միջնորդների։

«Համաշխարհային քաղաքականության ճակատագիրն, ըստ թուրքերի, պետք է որոշվի ինչ-որ տեղ Ստամբուլում, Անթալիայում կամ, վերջին տարբերակով՝ մայրաքաղաք Անկարայում: Այնուամենայնիվ, Անկարան այլևս ուրիշներին չի վստահում իր և նրանց ճակատագիրն, ում հետ հարաբերություններ են կարգավորվում»,- գրել է նա։

Հայաստանի վարչապետը երկուշաբթի օրը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի, իսկ վերջինս, իր հերթին, գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Երկրների ղեկավարները կարևորել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացը, որը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։