Բավ է պառակտվել
19-06-2019 17:02

Դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, Ծառուկյանն ամեն ինչ կատարում է

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում խոսել Քննչական կոմիտեի կողմից իրեն ուղարկված ծանուցագրի մասին։

<<Այս հարցի պատասխանը փակ է, ինչը, որ պետք է, իմ փաստաբանը պատասխանել  է>>,-ԱԺ-ում ասել է Ծառուկյանը:

Լրագրողները հետաքրքվեցին արդյո՞ք մտավախություն չունի որ իրեն կձերբակալեն:

<<Դու մի հատ հասկացի ինչ ես խոսում, դատարկ-դատարկ խոսում ես, թեման փակեցինք>>,-լրագրողին ասաց Ծառուկյանը:

Լրագրողը պատգամավորին հորդորեց չվիրավորել, Ծառուկյանն էլ հավելեց, որ չի կարելի այդքան դատարկ հարց տալ:

<<Դատարկ-դատարկ խոսում ես, մի հատ հասկացի, թե ինչ ես ասում: Դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, Ծառուկյանն ամեն ինչ կատարում է: Լարված եկել ես այստեղ, թույլ չես տալիս մարդ իր միտքն ավարտի: Ոչ թե լարված, այլ հանձնարարություն ստացած ես եկել>>,-դարձյալ դիմելով լրագրողին՝ ասաց ԲՀԿ ղեկավարը:

Ծառուկյանը մի քանի անգամ նշեց, որ ինքը որևէ կապ չունի Աբովյանի ընտրություններին ՔՊ-ականի մեքենան ու տունն այրելու հետ։

<<Սաղ երկրի խնդիրը, մի կաթիլ մեղրն է դարձել այդ հարցը։ Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, լուրջ գործով զբաղվեք, ժողովուրդ ջան»,- նշեց Գագիկ Ծառուկյանը, հավելելով, որ այս ամենը <<ինքնստինքյան շոու է սարքած>> , մամուլում այս թեման ակտիվ պահելու հիմքում պատվեր է տեսնում։

<<Ծառուկյան ասում է՝ հարգում եմ օրենքը, բոլորը հավասար են օրենքի առաջ, բայց Ծառուկյանի օբյեկտներն առավոտ, իրիկուն ստուգում են, եթե դրա կարիք լիներ, հիմա 100 հոգի ուղարկել էին ու Ծառուկյանին տարել էին>>,-եզրափակեց Ծառուկյանը։

 

Արմինե Գևորգյան