Բավ է պառակտվել
13-09-2022 10:41

Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 49 զոհ․ Փաշինյան (տեսանյութ)

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 49 զոհ։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ թիվը դեռ վերջնական չէ։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանային և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ։ Վերջին տվյալներով՝ հայկական սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիրքային առաջխաղացման գործողություններ են ձեռնարկել, դիրքային մարտերը շարունակվում են, Հայաստանի ԶՈւ-ն համարժեք պատասխան է հասցնում հակառակորդին։ Հայկական կողմը, նախնական տվյալներով՝ ունի 49 զոհ, կան վիրավորներ։