Բավ է պառակտվել
19-09-2018 18:56

Երևանի քաղաքպետի ընտրություններին Փաշինյանի դաշինքը մարզակից չունի․ քաղաքագետ

Երևանի ավագանու ընտրություններին մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել։ Հայաստանի մայրաքաղաքը վերջապես քաղաքապետ կունենա այն բանից հետո, երբ յոթ տարի քաղաքապետի աթոռը զբաղեցրած Տարոն Մարգարյանը կոռուպցիոն սկանդալի արդյունքում հուլիսի 9-ին հրաժարական տվեց։ Նախընտրական պայքարի վերջնագծին են մոտեցել երեք քաղաքական ուժ՝ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն իր թեկնածու Նաիրա Զոհրաբյանի, “Իմ քայլը” դաշինքը՝ թեկնածու Հայկ Մարությանի և “Լույս” դաշինքը՝ Արտակ Զեյնալյանի հետ։ Զարմանալի չէ, որ քարոզարշավի վերջին օրերին կրքերը խիստ թեժացել են և քաղաքական գործիչների միջև լուրջ պայքար է սկսվել։ Չէ՞ որ խաղասեղանին ոչ միայն մայրաքաղաքի, այլև հսկայական վարչական և ֆինանսական ռեսուրսների կառավարումն է, որոնք անհրաժեշտ կլինեն հաջորդ տարի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մի քանի քաղաքական ուժերի մասին, որոնք “ռեստորաններում ու քուչեքում” գաղտնի բանակցում են նախկին իշխանությունների, այն է՝ Հանրապետական կուսակցության հետ, լարվածություն են առաջացրել քաղաքական դաշտում։
“Կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ներկայանում են այսօր որպես հեղափոխության դաշնակից և իմ դաշնակից, նույնիսկ իմ ընկեր, աջակից, խոսում են կոալիցիայի մասին՝ խաղեր են տվել և տալիս հակահեղափոխության հետ։ Ես ձեզ կոչ եմ անում ոչ մի ձայն չտալ հակահեղափոխությանը”,- հայտարարել է Փաշինյանը։
Ընտրողների հետ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած ուժը “սև տեխնոլոգիաների” կիրառման մեջ, մեղադրելով Հայաստանում “ խոսքի ազատության և խղճի դեմ տեռոր” իրականացնելու մեջ։ Նրա խոսքերով, “Իմ քայլը” դաշինքի համամասնական ցուցակում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի բազմաթիվ մտերիմներ և հարազատներ են ընդրգկված՝ նրա խորհրդական Զորի Բալայանի բարեկամը, Միքայել Մինասյանի (Սերժ Սարգսյանի փեսա) սանիկը և բարեկամը։
ԲՀԿ անդամը հայտարարել է, որ նրանք ամեն օր Հայկ Մարությանին բանավեճի են հրավիրում, սակայն նա վախենում է և խուսափում, քանի որ “Նիկոլ Փաշինյանի մեջքի հետևում ավելի հեշտ է քաղաքապետ խաղալ, քան տղամարդու պես, դեմ-դիմաց իր հետ խոսել Երևանի խնդիրների մասին”։ “Բավական է ֆեյքերի և Փաշինյանի մեջքի հետևում թաքնվել․ չնայած, մյուս կողմից՝ ինչի մասին իմ հետ բանավիճի քաղաքական հարթակում, եթե նա ոչինչ չի հասկանում Երևանից, իսկ մայրաքաղաքը պարզապես ուզում է “Երևան Փրոդակշնի” վերածել”,-ասել է նա։
Gisher.news-ին տրված իր հարցազրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատմել է, ինչ կարելի է ակնկալել գալիք ընտրություններից և ինչպիսին կլինեն քաղաքական ուժերի փոխհարաբերությունները քաղաքապետի ընտրությունից հետո։

-Հաշված օրեր են մնացել մինչև քաղաքպետի ընտրությունները։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է ակնկալել հեղափոխությունից հետո առաջին ընտրություններից։ Ու՞մ կսատարեն երևանցիները։
- Հաշվի առնելով որոշ չափով պահպանված հեղափոխական էյֆորիան՝ կարծում եմ հաղթելու է Հայկ Մարությանը, երկրորդ տեղը կզբաղեցնի “Բարգավաճ Հայաստանը” Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, երրորդ տեղը՝ “Լույս” դաշինքը Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ։
-Հայկ Մարությանի մեծ աղմուկ հանած հայտարարությունը “սևերի և սպիտակների” մասին, այն մասին, որ “իրենց դեմ խաղ չկա” չե՞ն ազդել “Իմ քայլը” դաշինիք վարկանիշի վրա։
— Շատերը կարծում են, որ Մարությանի խոսքերը կամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները բացասաբար են անդրադարձել քաղաքական ուժի վարկանիշի վրա, սակայն դա խաբուսիկ տպավորություն է։ Նրանք արմատական տրամադրությունների տեր ընտրազանգված ունեն, որը կարող էր քաղաքապետի ընտրությունները քաղաքական չհամարելով՝ չմասնակցել դրանց։ Նրանք ցանկացան առավելագույնս համախմբել իրենց ընտրազանգվածը, վախեցնելով մարդկանց այն բանով, որ եթե իրենք չհաղթեն՝ հեղափոխությունը կպարտվի։ Այսինքն, նրանք ցանկանում են քաղաքապետի ընտրությունները Սարդարապատի ճակատամարտի վերածել՝ ներշնչելով մարդկանց, որ իրենց պարտությունը հեղափոխության պարտություն կլինի։ Բայց այդ հռետորաբանությունը հասարակության լուրջ, գիտակից խավի մոտ մտահոգություն առաջացրեց, որ Հայաստանում կարող է նոր մենաշնորհ ի հայտ գալ։ Մենք հրաժեշտ տվեցինք ՀՀԿ-ին (Հայաստանի հանրապետական կուսակցություն), այժմ նրա փոխարեն նոր, քաղաքական դաշտը մենաշնորհացնող ուժ կգա։ Դա բավականին ստվար, բայց ոչ համախմբված զանգված է։ Այդ մարդիկ կարող են ընդհանրապես ընտրությունների չգնալ։ Կկարողանա՞ն ԲՀԿ-ն և “Լույսը” համախմբել այդ մարդկանց՝ ժամանակը ցույց կտա, սակայն ըստ իս՝ այսօր գոյություն չունի այն ուժը, որը Փաշինյանին մարզակից դառնա։ Հենց սա է Փաշինյանի հաշվարկը և, կարծում եմ, դրա շնորհիվ նա կհաղթի։
- Ու՞մ համար են, այդ դեպքում, Նաիրա Զոհրաբյանի և էդմոն Մարուքյանի (“Լույս” դաշինք) կոշտ արտահայտությունները։
- Նրանք փորձում են իրենց կողմը քաշել այդ ընտրազանգվածի գոնե մի մասը։ Եթե “Բարգավաճ Հայաստանը” շարունակեր չպատասխանել հայտարարություննեերին և խոսեր միայն քաղաքի խնդիրների մասին՝ նա փաստացի ձայն չէր հավաքի, քանի որ մարդիկ կհասկանային, որ գոյություն ունի մեկ քաղաքական ուժ՝ “Իմ քայլը”, իսկ մնացածը ԲՇԳ պետի դեր են խաղում։ Այդ պատճառով ԲՀԿ-ն սկսեց պատասխանել, որպեսզի Փաշինյանի մարզակիցը դառնա և փորձի ընտրողներին իր կողմը գրավել։ Նույնն է անում և “Լույս” դաշինքը։ Փաշինյանն է թելադրում խաղի կանոնները, իսկ մնացած ուժերը պատասխանում են, պաշտպանվում։
— “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն արդեն հայտարարել է, որ դեռևս կմտածի, “քվեարկել ի օգուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե՝ ոչ”։ Ի՞նչ եք կարծում, խորհրդարանական ընտրությունների ժամանակ հասարակությունը և մնացած քաղաքական ուժերը կաջակցե՞ն Փաշինյանին։ Նա կպահպանի՞ իր վարկանիշը։
— Սա ավելի հիմնավոր խնդիր է։ Բոլորի համար ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են, բայց Հայաստանի քաղաքական վերնախավը հասկանում է, որ այդ ընտրությունների արդյունքում հերթական մենաշնորհային ուժ կարող ենք իշխանության բերել։ Մյուս կողմից, առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մենք զրկում ենք գործող իշխանությունները լեգիտիմությունից, ստեղծում ենք վտանգավոր, հակասական իրավիճակ։ Ինչ ոչ կերպ հարկավոր է լուծել այս խնդիրը։
— Հաշվի առնելով այսօր հասունացած հակամարտությունն՝ ինչպիսի՞ն, Ձեր կարծիքով, կլինեն կուակցությունների հարաբերություններն ընտրություններից հետո։ Կաջակցի՞ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին հեղափոխության ընթացքում և խորհրդարանում վարչապետ ընտրվելիս։ Ինչպիսի՞ն կլինեն քաղաքական ուժերի հարաբերությունները։
—Ընտրություններից հետո, սովորաբար, կրքերը հանդարտվում են, բայց քաղաքական ուժերի մեջ այսօր արդեն խոր անվստահություն կա։ Փաշինյանը չի թաքցնում, որ չի վստահում իր թիմակիցներին (ի դեմս “Ելք” խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի)։ նա բազմիցս ասել է, որ ոչ թե կոալիցիոն կառավարությունն է խորհրդարանական ուժերին ստիպել իրեն վարչապետ ընտրել, այլ՝ ժողովուրդը։ Վերջիններս իրենց հերթին մեղադրում են Փաշինյանին այն բանում, որ նա փորձում է սեփական մենիշխանություն ստեղծել, և փորձում են խանգարել դրան։ Միգուցե նրանք փորձեն ձևացնել, որ ամեն ինչ կարգին է, իբր բոլորը միմյանց աջակցում են, չէ՞ որ այսպես, թե այնպես՝ նրանք խրված են այդ իրավիճակի մեջ, և ոչ մի ուժ պատրաստ չէ արմատական քայլերի գնալ։ Սակայն այն փաստը, որ այդ ուժերն արդեն իրար չեն վստահում՝ ակնհայտ է։
— Կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանն առանց այդ քաղաքական ուժերի աջակցության հաղթել խորհրդարանական ընտրություններում կամ Ազգային ժողովում մեծամասնություն չունենալով ինչ-ինչ օրենքներ առաջ տանել։
—Փաշինյանը հույսը դնում է ժողովրդի վրա, նա համարում է, որ հանրության օժանդակությամբ կկարողանա ճնշում գործադրել։ “Լույս” դաշինքը հայտնվել է նույն իրավիճակում՝ ինչ ԲՀԿ-ն։ Նրանք հասկանում են, որ խորհրադարանի ընտրություններից հետո Փաշինյանը նրանց խաղից դուրս է թողնելու։ Քաղաքական վերնախավն անհանգստացած է Փաշինյանի գործողություններով, բայց միևնույն ժամանակ գիտակցում է, որ նա դեռևս հանրային մեծ աջակցություն ունի։ Հանրությունն ուզում է, որ Հայաստանում արդարություն լինի և երկիրն արագ զարգանա ճիշտ ուղով։ Դրանք մանկական ցանկությունների են նման, իսկ ծնողի դերում, որը հասկանում է, որ հնարավոր չէ մի բանի հասնել առանց զոհելու մեկ այլը՝ քաղաքական վերնախավն է։ Եթե Փաշինյանը ստանա խորհրդարանական տեղերի 90 տոկոսը, ինչին ձգտում է՝ մենք նոր մենիշխանություն կստանանք։ Ինչպես ուզում ես այդ համակարգն անվանիր՝ նախորդից ոչնչով չի տարբերվելու։ Պարզապես Շարմազանովի և Աշոտյանի փոխարեն ուրիշ մարդիկ կգան։
— Կարո՞ղ եք մի փոքր պատմել ընտրությունների ժամանակ կիրառվող նախընտրական, քարոզչական տեխնոլոգիաների մասին։
-Տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց դրոշմն են թողնում ցանկացած պայքարի վրա։ Սակայն այսօր կարևորը այն հանգամանքն է, որ այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չեն բաժանելու։ Սա շատ դրական երևույթ է։ Առաջին անգամ որոշիչ գործոն է հանդիսանալու ընտրողի ձայնը, ովքեր այդ րոպեի շահով չեն առաջնորդվի։ Արդյունքում մենք կհասկանանք, ի՞նչ է իրենից ներկայացնում հայ հասարակությունը։

Հեղինակային հոդված