Հայաստանի սահմանների մոտ սկսվել են մարտավարական զորավարժություններ Ադրբեջանի բանակի և Թուրքիայի Զինված ուժերի մասնակցությամբ։ Դրանք կրում են «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» անվանումը։
Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվելու են Բաքվում, Նախիջևանում և Արցախի օկուպացված տարածքներում, գործադրվել են մոտ 3 000 մարդ, 130 միավոր զրահատեխնիկա, 100 հրետանային սարք, ավելի քան 20 ավիացիոն և թռչող սարքեր, ինժեներական տեխնիկա և փոքր բոտեր։ «Ժամանակակից մարտի մեթոդների օգտագործմամբ կկատարվեն տարբեր առաջադրանքներ հրետանու, ավիացիայի և այլ զորատեսակների կիրառմամբ, կամուրջներ կգցվեն գետերի վրայով, կիջեցվի դեսանտ պայմանական հակառակորդի թիկունքում։ Համատեղ տակտիկական զորավարժություններում հիմնական ուշադրությունը կհատկացվի մարտական համախմբման ապահովմանը՝ զորքերի փոխգործակցությամբ, կառավարման կատարելագործմամբ, փորձի փոխանակմամբ և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմամբ»,- մեջբերել է լրատվամիջոցը։
Բավ է պառակտվել