Բավ է պառակտվել
12-01-2023 20:27

Վրաստանը խաղաղ հարևանության հարթակ ձևավորելու նախաձեռնություն ունի․ Ղարիբաշվիլի

Վրաստանը խաղաղ հարևանության հարթակ ձևավորելու նախաձեռնություն ունի. Այդ մասին Երևանում Հայաստանի և Վրաստանի միջեև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ուզում եմ նշել, որ մեր իշխանությունները, մեր երկիրը, մեր ժողովուրդը շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հարցում, Տվյալ ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերի և այլ նախաձեռնությունների, հակառակը՝ դա կօգնի, էլ ավելի կհզորացնի հնարավորությունները, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի: Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առանց կայունության և խաղաղության անհնար է հասնել հզոր, երկարաժամկետ տնտեսական վերելքի և մեր ժողովուրդների բարեկեցության»,- Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։