Բավ է պառակտվել
06-11-2020 13:43

ԱՀԾ-ն ճշգրիտ տվյալներ ուներ Ղարաբաղում Սիրիայից զինյալների մասնակցության մասին․ Նարիշկին (տեսանյութ)

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հարցազրույց է տվել "Россия сегодня" ՄՏԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին:
Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցությանը, ընդգծելով, որ իրենք ճշգրիտ տվյալներ են ստացել այդ մասին:
ԱՀԾ-ում տեսնում են որոշակի նշաններ, որոնք վկայում են թուրքական հետախուզության աշխատանքի մասին Ղարաբաղում հակամարտության ընթացքում:
«Մենք զգում ենք Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում ենք այդ աշխատանքի որոշակի տարրեր», - ասել է Նարիշկինը:
«Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»,- ասել է Նարիշկինը Կիսիլյովի հետ հարցազրույցի ընթացքում։
Նա ընդգծել է, որ ԱՀԾ-ն «ճշգրիտ տվյալներ ուներ» Ղարաբաղում Սիրիայից գրոհայինների մասնակցության վերաբերյալ։