Բավ է պառակտվել
27-10-2020 22:26

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Ղարբաղում իրավիճակի շուրջ

Կրեմլի պաշտոնական կայքը գրում է․ Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Առարկայականորեն քննվել է սիրիական ուղղությամբ փոխգործակցության թեման: Նշվել է համատեղ ջանքերի կարևորությունն`Իդլիբում և Անդրեփրատում կայունացման վերաբերյալ առկա համաձայնագրերը կատարելու համար: Ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Սիրիայում քաղաքական կարգավորման վերաբերյալ, այդ թվում `Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների օժանդակությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև լիբիական հիմնախնդիրներին, ներառյալ իրավիճակի հետագա նորմալացման և միջլիբիական խաղաղ բանակցությունների ակտիվացման հեռանկարները:

Բացի այդ, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բախումներին ահաբեկիչների ավելի ու ավելի մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ շփումների և հնարավորինս արագ զինադադարի հասնելու և ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համակարգումը Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև: