Բավ է պառակտվել
27-07-2020 17:20

Պատգամավորը ի վերջո փարթիի մասնակցել է, թե՞ ոչ․Սա է հարցը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ: Նշենք, որ երեկ Սևանի «White Shorja» լողափում տեղի է ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը, դրան զուգահեռ՝ նաեւ խնջույք: Ըստ շրջանառվող լուրերի, փարթին կազմակերպել է հենց պատգամավորը։
«Խոսակցությունը շատ արագ է տևել, քանի որ ես շտապում էի ասուլիսի։ Նա ինձ տեղեկացրեց, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ հանգստանում են նաև այլ քաղաքացիներ։ Նա նաև տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ՝ եղել է առանց դիմակի։ Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել և այդ պահին դիմակ չի կրել։ Որքանով տեղյակ եմ, նա իր գործողությունների համար պետք է արդեն տուգանված լինի՝ անկախ նրանից, որ դա եղել է անզգուշություն»,- նշեց Լիլիթ Մակունցը։
Հարցին՝ Հայկ Սարգսյանը որևէ կապ ունի՞ այդ հանգստյան գոտու հետ, և արդյո՞ք պատգամավորական մանդատից զրկելու հարց կդրվի, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ հանգստյան գոտու հետ առնչություն ունենալու վերաբերյալ հարցը կարող են նաև իրեն ուղղել, սակայն նրա հետ ունեցած խոսակցության ժամանակ պատգամավորն ասել է, որ առնչություն չունի թե՛ հանգստյան գոտու, թե՛ միջոցառում կազմակերպելու հետ
Նա շեշտեց, որ պարետատան պահանջներին համապատասխան՝ եթե անգամ դա անզգուշություն է եղել այդ պահին, այդ պատժամիջոցները կկիրառվեն նաեւ Հայկ Սարգսյանի նկատմամբ։
Ավելի ուշ Հայկ Սարգսյանը ներողություն էր Պարետատնից և իրենց քաղաքական թիմից անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար: «Արդեն երկար ժամանակ է որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կլինի առանց դիմակի։
Իսկ հրապարակումներից հետո ոստիկանության մարզային վարչության աշխատակիցները ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ստուգումներ են իրականացնում Սևանի «White Shorja» լողափում:

 

 

Արմինե Գևորգյան