Բավ է պառակտվել
28-03-2015 17:35

Հիմնադիր խորհրդարանը Գյումրիում է

Գյումրիի Թատերական հրապարակում ընթանում է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հանրահավաքը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանն իր ելույթում ասաց, որ ապրիլի 24-ին հայ ժողովրդի ցավի ոգեկոչումից հետո սկսելու են իրենց պայքարի ոգեկոչումը: «Լինելու է խաղաղ անհնազանդության սկիզբը: Ամբողջ ժողովուրդը միանալու է մեզ, կարևոր չէ, թե քանի հոգով ենք սկսելու»,- նշեց նա: Գ. Չուգասզյանի խոսքով, անցել է խոսելու ժամանակը, եկել է գործելու ժամանակը: Հանրահավաքի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանն իր խոսքում ասաց, որ իրենց գլխավոր նպատակն է օր առաջ երկրում ձևավորել յուրայինների պետություն, սեփական իշխանություն, որը պետք է ծառայի միայն մեր ժողովրիդն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ «ռեժիմից ազատվելու համար» ապրիլի 24-ից սկսելու են հրապարակային պայքար: