Բավ է պառակտվել
22-03-2023 18:45

Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի վտանգը կա. Միրզոյան

Ագրեսիայի վտանգ մշատապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից: Այս մասին չորեքշաբթի Աժ-ում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս օրերին, երբ ականատես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ, այո, նոր ագրեսիայի վտանգ և Հայաստանի դեմ, և ԼՂ-ի դեմ, ընդ որում ԼՂ-ի դեպքում էթնիկ զտումների և ցեղասպանության դրսևորումների տեսքով, իսկապես կա»,-ասաց նա:
Նա ողջունեց չորեքշաբթի օրը ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից ընդունված հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ։ Նախարարն անդրադարձավ նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը

ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները իրավաբանորեն պարտադիր են։

«Չկատարման դեպքում պետք է դրանից ինչ-որ հետևանքներ բխեն, այլապես ընդհանրապեսդ միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի»,- նշեց Միրզոյանը։