Բավ է պառակտվել
07-03-2023 14:45

Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից գրեթե ինքնաբերաբար կհանգեցնի Գյումրիից 102-րդ բազայի դուրսբերմանը. Մարկեդոնով

Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը գրեթե ինքնաբերաբար կբերի Գյումրիից բազայի դուրսբերմանը, Երևանի իրական, այլ ոչ թե մեդիա-PR վերակողմնորոշմանը դեպի Արևմուտք։ Այս մասին գրել է Մոսկավայի միջագային հարաբերությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը հեռագրային «Донской казак» ալիքում։

«Լեռնային Ղարաբաղում նոր զինված միջադեպեր են տեղի ունենում: Խաղադրույքներն աճում են: Եվ չնայած վերջնագրերի ներկայացումը նոր մարտավարություն չէ, ակնհայտ է, որ երբ դրանք ուժով են ամրապնդվում՝ ռիսկերը զգալիորեն մեծանում են: Ռուսաստանի համար Կովկասում այս կետը առանձնահատուկ կարևորություն ունի, նույնիսկ առանցքային անվանելը չափազանցություն չի լինի: Հիմնական մոդերատորի դերի պահպանումը (նույնիսկ Արևմուտքի հետ աճող մրցակցության և Թուրքիայի հետ «մրցակցային գործընկերության» պայմաններում) ապահովում է Մոսկվայի ազդեցությնը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա»,- գրել է Մարկեդոնովը։

Նա նշել է, որ ոմանք ռուսական «հավասար հեռավորությունը» համարում են պատուհաս և անեծք, այլոք՝ կարևոր ռեսուրս։ Ակնհայտ է, որ դա և՛ օգուտ է բերում, և՛ սահմանափակում Մոսկվային բազմաթիվ ուղղություններում։ Բայց այսօր ինչ-որ «վերջնական ընտրություն» կատարել Երևանի կամ Բաքվի միջև սխալ է։ Տարբերակներ, իհարկե, հնարավոր են, բայց ավելի լավ է խուսափել դրանցից։ Հայաստանի և Ադրբեջանի վրա ռուսական ազդեցության կորուստը կհանգեցնի Մոսկվայի համար Վրաստանում ի հայտ եկած դրական միտումների սառեցմանը։ Հասկանալի է, որ Թուրքիայի ձայնը բոլոր հարթակներում (ոչ միայն կովկասյան, այլև սիրիական ու ուկրաինական) շատ ավելի բարձր է հնչելու։ Այսպիսով, կարևոր է պայքարել «ղարաբաղյան բանալու» համար։ Ցանկալի է նվազագույն կորուստներով և առավելագույն օգուտներով:

«Հնարավո՞ր է առանց Ռուսաստանի խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հնարավո՞ր է տարածաշրջանային կարգուկանոն Անդրկովկասում առանց Մոսկվայի մասնակցության։ Միջազգային քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է։ Պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, երբ ռուսական պետությունն իր տարբեր ձևերով ներկա չի եղել Կովկասում կամ նվազագույն ներկայություն է ունեցել։ Ի վերջո, զրոյականներին Բալկանները «խաղաղացվեցին» առանց Ռուսաստանի Դաշնության մեծ մասնակցության, սակայն նման բացակայությունների հետևանքներն ամենևին վտանգավոր չեն ոչ թե այն բանի համար, որ Կրեմլի «կայսերական նկրտումներին» իբր հարված կհասցվի։ Ռուսաստանն ինքը կովկասյան տերություն է, սա ոչ մի րոպե չպետք է մոռանալ: Եվ հետևաբար, Մոսկվան առանձնահատուկ պատասխանատվություն ունի Անդրկովկասում։ Կա ևս մեկ զգացմունքային և հոգեբանական պահ: Ցանկացած երկիր առանձնահատուկ վերաբերմունք ունի իր մերձավոր հարևանության անվտանգության նկատմամբ: Արևմուտքը, որպես պոտենցիալ խաղաղապահ, գործում է և կգործի կովկասյան տարածաշրջանում, ինչպես հեռավոր ծայրամասում. չեն գոռում, անկարգություններ չեն անում՝ արդեն շնորհակալ ենք։ Մանրամասների և նրբությունների մեջ մտնելը Ռուսաստանի առանձնաշնորհություն է։ Ցավոք, այսօր (և նույնիսկ երեկ) ոչ ամեն ինչում ենք մենք համապատասխանում այս բարձր ստանդարտին։ Բայց գոնե մենք հայտարարում ենք համապատասխանության անհրաժեշտության մասին»,- գրել է Մարկեդոնովը։