Բավ է պառակտվել
16-10-2014 12:11

Ուկրաինան կարող է ՌԴ-ի համար արտոնագրային ռեժիմ սահմանել.Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը չի բացառում Ռուսաստանի համար արտոնագրային ռեժիմի ներմուծումը, գրում է Deutsche Welle-ն՝ մեջբերելով Յացենյուկին: Իր հերթին Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հիմարություն է անվանել Յացենյուկի տվյալ հայտարարությունը. «Դա, իհարկե, մեծ հիմարություն է, որը բնավ չի ծառայում մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման նպատակին», - Նարիշկինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:  Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 3-ին Յացենյուկը հայտարարել էր, թե Ուկրաինան սկսում է Ռուսաստանի հետ իրական սահմանի շինարարությունը, որի երկարությունը կազմում է 2,295 հազար կմ: